Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

«Գազի գնի էժանացումը լուրջ խթան է լինելու Հայաստանի տնտեսության զարգացման համար»

«Գազի գնի էժանացումը լուրջ խթան է լինելու Հայաստանի տնտեսության զարգացման համար»
03.12.2013 | 15:45

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի դիտարկմամբ, գազի գնի էժանացումը և որոշ ապրանքների մաքսատուրքերի վերացումը լուրջ խթան է լինելու Հայաստանի տնտեսության զարգացման համար, և սրանում մեկ այլ կարծիք լինել չի կարող: Ինչ վերաբերվում է «ՀայՌուսգազարդի»` 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմին» վաճառելուն, ապա քաղաքագետը նշեց, որ ինքն անձամբ դեմ է պետական ակտիվների՝ այլ պետությանը փոխանցելուն. «Քանի որ խնդրին մանրամասն ծանոթ չեմ, ուստի զերծ կմնամ այդ որոշման արդյունավետության մասին խոսելուց: Իսկ, առհասարակ, դեմ եմ պետական ակտիվների՝ այլ պետությանը փոխանցելուն»,-ասաց նա:

Հ. Մ. Շահնազարյանը կարծում է, որ Հայաստանի զարգացման նախադրյալներն ընդհանուր առմամբ բավական լավն են: Նա համոզված է, որ ապագայում Հայաստանին կհաջողվի, օգտագործելով տնտեսական և ռազմաքաղաքական առավելությունները, դրանք զուգորդել Եվրամիության կողմից առաջարկվող մոդելների հետ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1611

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ